«Ես այսօր եկել եմ այստեղ՝ փող խնդրելու, որովհետև ես ունեմ 320 աշխատող, որից 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ են, տեխնիկական և վարչական աշխատողներ, ովքեր շատ ցածր աշխատավարձ են ստանում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կրճատումներ սպասվո՞ւմ են:
«Ես ասել եմ՝ եթե գործադիրն ու օրենսդիրը բարի գտնվեն, ավելացնեն մեր բյուջեն, ոչ մի բան չի լինի, եթե ոչ՝ ստիպված կգնանք կրճատումների։ Մենք հիմա փողի կարիք ունենք, նույնիսկ տհաճություն ենք պատճառել մեր գործընկերներից շատերին, մի քանիսին նույն սենյակում ենք տեղավորվել, որպեսզի սենյակները վարձով տանք։ Թիվ մեկ խնդիրը փողն է։ Ամեն ինչ անում ենք՝ միջոցներ գեներացնելու համար, ճարներս կտրած փորձում ենք հաղորդումների համար հովանավորներ գտնել։ Աշխատակիցները շատ դժգոհ են իրենց աշխատանքից»,- ասաց Քոլոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը